05 02 2020

Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի անունից գոհունակություն է հայտնել Փաշինյանին

Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի անունից գոհունակություն է հայտնել Փաշինյանին

Politik.am-ը գրում է.

«Քիչ առաջ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դուրս գալիս Կառավարության շենքից: Թե ում հետ էր հանդիպել Զուրաբյանը, և ինչ են քննարկել, դեռևս հայտնի չէ: Զուրաբյանը հրաժարվել է մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։

Politik.am-ի կառավարության աղյուրները տեղեկացնում են, որ Զուրաբյանը գնացել է վարչապետ Փաշինյանի աշխատակազմ և Լևոն Տեր-Պետրոսյանի անունից շնորհակալություն հայտնել Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ԱԺ ներկայացնելու համար։ Լևոն Զուրաբյանը, ըստ մեր աղբյուրի նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի անունից բարձր է գնահատել կառավարության վճռականությունը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ է ներկայացվել օրենքի մի նախագիծ, որով պատրաստվում են դադարեցնել ՍԴ բոլոր դատավորների լիազորությունները, բացի Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի լիազարություններից։ Վահե Գրիգորյանը հանդիսանում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից և ՍԴ նախագահի պաշտոնը հենց նրա համար է նախատեսված»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ