Բաց հասարակության սորոսական գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիկներ, այդ թվում այն իշխանության ժամանակ: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ գրասենյակի գոյության ողջ ընթացքի հինգ տոկոսը մեր իշխանության շրջանում է, 95 տոկոսը ձեր իշխանության շրջանում, ինչո՞ւ չեք փակել: Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը