25 01 2020

Ինչ-որ պետք է, այն էլ անելու ենք. Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրական դատարանի մասին



Կապանում հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց. «ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական դատարանի նախագահին պետք է ընտրեն Սահմանադրական դատարանի կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կողմից ընտրված Սահմանադրական դատարան: Եվ հիմա պարզվեց, որ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի՝ ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Մենք չենք կարող այս իրավիճակին ուղղակի նայել և ասել՝ լավ, մի թեթև կեղծիք են արել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ