«Իմ տպավորությամբ պատգամավորների մտածողությունը պատժիչ մեխանիզմի ստեղծումն է: Պատժիչ մեխանիզմ երբ գործածում ես, ապա դիմացինդ խեղճանում է: Տպավորությունս մատ թափ տալն էր և ուժի կիրառման ճանապարհով այդ հարցրեը լուծելն է: Սա արդյունավետ ճանապարհ չէ: Ցանկացած բացասական երևույթ վերացնելու համար ճիշտ ճանապարհ չէ օրենք որոշել և ուժային ճանապարհով դա վերացնել: Ի վերջո՝ հենց նույն իշխող խմբակցության պագամավորների բառապաշարներն ինչպիսին է, «ռազբիրատ», «բեսեդկա». իրենք ուզում են ցույց տալ, որ իրենք էլ են այդպիսին, «հանկարծ չկարծեք, որ մենք տղամարդ չենք, մենք էլ ենք այդ մշակույթի կրողը»: Համար առաջին խնդիրը պետք է լինի իրենց օրինակով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը