17  01  2020

Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան. ո՞վ է հաջորդը

Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան. ո՞վ է հաջորդը

Գեորգի Կուտոյանի մահը ցնցեց բոլորին: Խոսքը գնում է նախկին ԱԱԾ պետի մասին: Սա արդեն երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է  ով սպանվեց կամ ինքնասպան եղավ: Ընդամենը ամիսներ առաջ կյանքից հեռացավ մեկ այլ նախկին պաշտոնյա, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Այս դեպքերը ակամայից մեզ բոլորիս սկսում է հիշեցնել անցյալ դարի 90-ականների սպանությունները: Մասնավորապես խոսքը գնում է նախկին ԱԱԾ-ի պետ Մարիուս Յուզբաշյանի  սպանության մասին, ով ՀՀՇ-ական կառավարման տարիներին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ  Համբարձում Գալստյանի խորհրդականն էր: Այն ժամանակ բոլորին էր հայտնի, որ Յուզբաշյանը Գալստյանի հետ մշակում էին նորանկախ Հայաստանի ԱԱԾ-ի գործունեության բարեփոխման հարցերը: Թե Յուզբաշյանը,  թե Գալստյանը ունեին շատ թշնամիներ, թե այն ժամանակվա ՀՀՇ-ական իշխանության մեջ, և թե երկրից դուրս: Հիշեցնենք, որ 1993-ին սպանվեց Մարիուս Յուզբաշյանը, իսկ ընդամենը ամիսներ անց՝  Համբարձում Գալստյանը: Այս երկու սպանությունները, հասկանալի պատճառներով,  բնականաբար մնացին չբացահայտված :

Եվ ահա այս ողբերգական ավանդույթը, որը եկել է 90-ական թվականներից,  իր նոր շարունակությունն է ստանում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Հայաստանում իշխում էր ՀՀՇ-ն, իսկ այսօր՝  նրանց քաղաքական ժառանգները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ