«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տարեկան ամփոփիչ համաժողովին քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադառնալով ներկայիս քաղաքական իրավիճակին հարցեր է բարձրացնում՝ ինչո՞ւ այս իշխանության հետ խոսել և քննարկել հնարավոր չէ, և հին բառերը՝ իշխանություն, պետություն, գործածելի՞ են հիմա, թե՞ ոչ:
Քաղաքագետի խոսքով՝ հիմա կա մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, որը գնալով ավելի է փակվում. «Նա ոչ ոք չի լսում, ոչ միայն նրանց, ովքեր կառավարությունից դուրս են, այլ նաև նրանց, ովքեր կառավարության ներսում են: Այդ մարդն ի վիճակի չէ որևէ խորհուրդ լսել»:
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ հեղափոխություն է եղել, որն ամեն ինչ մերժում է, և երկխոսություն տեղի չի ունենում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը