Որոնք են այն կարմիր գծերը, որի պարագայում հասարակությունն արդեն պետք է գանահատական տա և իշխանություններին ասի՝ կանգնիր, արդյո՞ք այդպիսի կարմիր գծեր արդեն իսկ չենք տեսնում. «Ադեկվադ» միաբանության քննարկման ժամանակ այսպիսի հարց հնչեցրեց միաբանության Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ դիմելով «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին։
«Այսօրվա իշխանությունը չի սահմանել կարմիր գծեր, չի ասել, որ այս կողմից այն կողմ ես չեմ բանակցելու: Մեզ համար կարմիր գիծն Արցախի հարցում ցանկացած հակահայկական վերջանկան որոշման նախագծի առկայությունն է, որը ցույց կտա, որ ընթացել է գործընթաց հայակական շահի դեմ: Այս պարագայում կլինի մեզ համար կարմիր գիծ, որը կհանգեցնի համահայկական կոնսոլիդացիայի: Թող որևէ իշխանություն մոլորության մեջ չհայտնվի և իրեն չթվա, որ կարող է տարբեր շեղող օրակարգերով հանրության ուշաադրությունը շեղել և մանիպուլացնելով կարողանալ հասնել Արցախի հարցում իրենց պատկերացրած լուծումներին՝ դա կլինի փուլային տարբերակը, թե ժողովուրդների բարեկամությունը: Դա խաբկանք է, չի կարող հային կացնահարած մարդուն հերոսացնողը դառնալ բարեկամ պետություն»,- հարցին ի պատասխան նշեց Արթուր Ղազինյանը:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը