12 12 2019

ՀՀ-ում որևէ մեկը չպետք է բռնության ենթարկվի․ Փաշինյանը՝ ՀՅԴ երիտասարդների ծեծից օրեր անց



«Ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքներից մեկը` «Ինչ եղավ, հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց»։ Ոչ մի բան էլ չեղավ, «մի մուշտի» էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան։ Կարծում եմ, որ մենք շատ կոնկրետ բան ենք ասում։ ՀՀ որևէ քաղաքացի` որևէ, բառիս բուն իմաստով` որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության, որովհետև եթե մենք գնանք բռնության լեգիտիմացման, թեկուզ տեղային մակարդակով, մենք ուրիշ տեղ կհասնենք։ Որովհետև ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց` ցածրահասակները, ոմանց դուր չեն գալիս ժուլյեն ուտողները, ոմանց` քյաբաբ ուտողները»,- Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ