11 12 2019

ՍԴ-ի կազմը ցանկանում են փոխել «Ստամբուլյան» և այլ կոնվենցիաների համար. Գևորգ Պետրոսյան



Մենք վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանությանը: Այս մասին դեկտեմբերի 11-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Այս կազմի պարագայում հնարավոր չէ ի կատար ածել այնպիսի ցանկություններ, ինչպիսիք են «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացումը և այլ շատ հարցեր: Դրա համար իրենք ուզում են Սահմանադրական դատարանը համալրել խոնարհ, հեզ դատավորներով, որպեսզի կարողանան կյանքի կոչել նման նախաձեռնությունները: Սա է օբյեկտիվ ճշմարտությունը: Հիմա ես նաև գիտեմ, որ այս ելույթիցս հետո ֆեյքերն ըմբոշխնելու են իրենց երեկոյան ժամանակը, որ հայհոյեն ինձ, բայց դա ինձ այնքան է հետաքրքրում, որքան թռչնագրիպի վարակը Մովցսես Խորենացուն կարող էր հուզել»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ