Ազգային ժողովում քննարկվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրրքվեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարից․ «Արդյոք մենք խնդիր չենք ունենա այս արտոնությունը տրամադրելով նոր բացվող գծերի ժամանակ, այն ժամանակ երբ որ ազգային ավիափոխադրողը կսկսի ողջ ծավալով աշխատել։ Արդյո՞ք մենք չենք շտապում այս օրենքն ընդունելով ազգային ավիափոխադրողի աշխատանքները խաթարելու ուղղությամբ։ Սա խտրական վերաբերմունք է մյուս ավիաընկերությունների նկատմամբ, որոնք բարեխիղճ աշխատել են այս տարիների ընթացքում»։ Ի պատասխան Ռևազյանն ասաց․ «Խտրականության խնդիր չկա, քանի որ առաջին հերթին մենք խթանում ենք նոր ուղղությունները, նոր ուղղությունները բոլոր ավիաընկերությունների համար ամենառիսկային տարբերակն է, որովհետև մի քանի տարի պետք է ավիաընկերությունների համար, որ ինքը շուկան ձևավորի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը