22 11 2019

«Մի դատիր, որ չդատվես»-ը դարձել է «քայլիր, որ չդատվես»․ Գևորգ Պետրոսյան

«Մի դատիր, որ չդատվես»-ը դարձել է «քայլիր, որ չդատվես»․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․

«Ինձ հետաքրքրում է, թե եթե երկրում երկակի ստանդարտներ չեն կիրառվում, ինչո՞ւ մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՎՏՐՑՈՒՓՔ նախարար Արայիկ Հարությունյանը չի հրավիրվել իրավապահ մարմիններ՝ հարցաքննության: Նա մի քանի օր առաջ բացեիբաց հայտարարել էր, որ կարող է իրեն ուղարկված դատարկ արկղերը լցնել իր մոտ պահվող քրեական գործերով:

Բա մեր իրավապահներին չի հետաքրքրո՞ւմ, թե այդ ինչ քրեական գործեր են, որ ի պահ է ընդունել նախարարը և ո՞ր իրավունքով է դա արել...

Եթե նրան անլուրջ են վերաբերում, դա ուրիշ բան...Թե՞ նա անձեռնմխելի է, ասեք՝ իմանանք...

Փաստորեն, իշխանությունը խմբագրել է աստվածաշնչյան հայտնի դրույթը՝ «մի դատիր, որ չդատվես»-ը դարձել է «քայլիր, որ չդատվես»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ