14 11 2019

Գեյերի թեման դարձրել են ազգի միակ պրոբլեմը՝ շեղելով իրական խնդիրներից․ Կիվիրյան

Գեյերի թեման դարձրել են ազգի միակ պրոբլեմը՝ շեղելով իրական խնդիրներից․ Կիվիրյան

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Մի բան ասեմ։ Հայաստանի իշխանությունները, ու իրենց կողմից ձեռնադրված ընդդիմադիրները արդեն երկարատեւ շրջան ա, ամեն մեկն իր կողմից փորձում ա հայ հասարակությանը համոզել, որ էս ազգի միակ խնդիրը դա գեյերն են՝ մեկը ասում ա լավ կապրենք եթե իրենց իրավունքներ տանք, մյուսն էլ թե բա հակառակը, լավ կապրենք եթե սաղին վառենք։

Այսինքն ամեն կերպ փորձ է կատարվում հասարակությանը շեղել մի զրոյական թեմայի վրա, որպեսզի այդպես էլ ոչ մեկի մոտ հարցեր կառաջանան, թե ինչու չեն լուծվում երկրի համար իրական կենսական խնդիրները, սոցիալականից, արդարությունից, հավասարությունից սկսած ու անվտանգությունից վերջացրած։

Խաղալով հասարակական ֆոբիաների ու էմոցիաների վրա, եւ գերզգայուն հայ ազգին մտցնելով սեփական վախերի թակարդը, այս իշխանությունները իր հետ պասերով խաղացող իր իսկ ընդդիմադիրների հետ սա դարձրել է երկրի թիվ մեկ գերխնդիր, ազգի միակ պրոբլեմը, փորձելով բոլորին ներշնչել, որ սրանից զատ հայ հասարակությանը ոչինչ չի հուզում ու ինքը այլ խնդիր չունի։

Ցանկացած քաղաքականապես հասուն անձ պետք ա հասկանա, որ սա ու նմանատիպ թեմաները դրանք մշտապես գտածո են հենց իշխանությունների համար, ու եթե ինքը պայքարում է իշխանությունների ապօրինությունների դեմ, ինքը պետք ա նրանց առաջ դնի քաղաքական հարցեր, այլ ոչ թե թույլ տա որ իրեն մշտապես ներքաշեն կեղծ ու արհեստական օրակարգերի մեջ, սպառելով հասարակության դիմադրության ռեսուրսները։

Առավել եւս մենակ մանկամիտը կմրցի անսկզբունքայնության արքա Նիկոլի հետ նման թեմաների մեջ՝ ինքը մի օր գեյերին կպաշտպանի, իսկ հենց դուք բռնեք հակառակ կողմը ու զգա հասարակության տրամադրությունները, հաջորդ օրը հրապարակում իր իսկ ձեռով մի հատ գեյ կվառի ու կքաղի ձեր կողմից այդ ուղությամբ աճեցրած բոլոր պտուղները՝ ամբոխի ծափերի համար։

Լինելով երկար տարիներ դեղին մամուլի խմբագիր, ինքը հոյակապ է զգում հասարակության տրամադրությունները, էմոցիաները, վախերը ու հոյակապ խաղում է դրանց վրա, ու իր համար նշանակություն էլ չունի թե որ կողմից լինի, չունենալով արժեհամակարգ, իր համար բոլորը մեկ են, բոլորը նույնն են, որոնցից շատ վեր կա մենակ ինքը ու մի քիչ էլ իր ընտանիքը։

Նիկոլի դեմ իրական պայքարողը չի մտնի իր թակարդները, որոնք փակուղի են, այլ կստեղծի իրական քաղաքական օրակարգ, դրանք պարտադրելով հասարակությանը ու Նիկոլին։ Քաղաքական լուրջ օրակարգում Նիկոլը ու իր կողմից ստեղծված փուչիկները ուղակի հերթով պայթելու են, ցույց տալով իր քաղաքական ու ի պաշտոնե գործունեության ողջ սնանկությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ