13 11 2019

ԲՀԿ-ն բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու. Միքայել Մելքումյան



«Մենք բյուջեի այս նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու: Այս բյուջեով այն ցուցանիշները, որոնք դրված են, չենք կարող հասնել, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում ժողովրդի և մեր բոլորի մոտ առաջացրել են դրական սպասումներ: Դեռևս փետրվարին Կառավարության հնգամյա ծրագրի հետ կապված, որին մենք դեմ էինք քվեարկել, ասել էինք, որ այս մոտեցումներով և ցուցանիշներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն և ապահովել այն սպասելիքները, որի մասին ես ասացի»,- ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյան։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ