04 10 2019

ԱԺ նախագահը վարկային ծանր բեռի տակ է



Հեղափոխությունը դրական ազդեցություն է ունեցել Միրզոյանների ընտանիքում։ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի կինը հեղափոխությունից հետո գնել է ավտոմեքենա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտենց Արարատ Միզրոյանը նշելով որ մեքենանա գնել են վարկով։

Ավտոմեքնեայից բացի ԱԺ նախագահը գնել է նաև նոր բնակարան, թեպետ կանխավճարի գումարը նախկին տան վաճառքից գոյացած գումարն է եղել․ «Ունեինք մեկ սենյականոց բնակարան, որը վաճառել ենք։ Այդ գումարը վճարել ենք որպես կանխավճար և հիփոթեքային վարկավորմամբ ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան», - ասաց ԱԺ նախագահը։

Նշենք, որ Միրզոյանը բացի տնից և մեքենայից վարկով ձեռք էր բերել նաև հեռուստացույց, որի մասին դեռ ամիսներ առաջ հայտնել էր լրագրողներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ