«Պետությունը գերեվարվում է մարտի 1-ով»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում տեսակետ է հայտնել քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Ըստ նրա, Հայաստանում իշխանություն փոխվեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժ լուծի։
«Ինքը հայտարարեց, որ մարդասպան է երկրորդ նախագահը, նա է այս ամենը կազմակերպել, ամբողջ ծավալով բացահայտված է մարտի 1-ը․ այդ ժամանակ հասկացան, որ այս մարդը խնդիր չի դրել բացահայտել մարտի 1-ը, վրեժխնդրություն է անում։ Թիվ 1 և երկրորդ պատասխանատուն զոհերի համար Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանն են»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ եթե շարունակվի այսպես, մարտի 1-ը մնալու է հաջորդ իշխանություններին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը