ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության Անկախոության օրվա նախաշեմին կալանքից ազատելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ նա կարող էր փորձել վաղվա օրվա խորհրդին վերադարձնել ազգային համերաշխության և միասնականության այդքան բաղձալի, բայց օրեցեօր մաշվող ոգին:
Խամաճիկ դատարանի շուրթերով Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության և պետականության համար պայքարած մարդիկ:
Ռոբերտ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է, բայց Փաշինյանի օրոք Հայաստանին և Արցախին հասցված վերքերը դեռ երկար ժամանակ են արյունահոսելու»:
Հիշեցնենք, որ ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը