«Այս պահի դրությամբ «Իմ քայլը» խմբակցութոյունը օրենքի խախտում թույլ չի տվել, որովհետև ընդամենը նախաձեռնություն է, դրա համար եմ ասում, սպասենք, տեսնենք ինչ կարծիքներ են ասում: Որևէ մեկը ոչ պարտավորված է, ոչ էլ ստիպված է կողմ քվերակելու: ԲՀԿ-ն քվերակելու է իր ներքին համոզմունքով և որևէ մեկը չի կարող ներգործել մեր խմբակցության որևէ անդամի վրա»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին լիազորություններիը կասեցնելու նախաձեռնությանը ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիարզորությունները դադարեցնելու «Իմ քայլը» խմբակցության որոշման վերաբերյալ ասաց. «Հրայր Թովմասյանը աչքիս լույսը չի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել նախորդ գումարման Ազգային ժողովում: Բայց եկեք տեսնենք` իրենք ինչով են հիմնավորում, քանի որ նախաձեռնող կողմի վրա է մնում ապացուցման բեռը: Իրենք պետք է ապացուցեն ու հիմնավորեն իրենց միջնորդությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը