19 09 2019

Եթե Թովմասյանը մեր դեմ տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք․ Աղազարյան․ «Հրապարակ»

Եթե Թովմասյանը մեր դեմ տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք․ Աղազարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ,թե ինչու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Պատճառների շարքում նա մատնանշեց Թովմասյանի՝ նախկին իշխանության ներկայացուցիչ լինելու հանգամանքը:

Մեր դիտարկմանը,որ ներկայիս իշխանության շարքերում նախկինների պակաս չի զգացվում՝ Ցոլակյան,գլխավոր դատախազ,Տիգրան Մուկուչյան եւ այլք ,պատգամավորն արձագանքեց․ «Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր,,գուցե իրեն էլ չպահանջեինք»։

Աղազարյանը կոնկրետացրել է, որ խոսքը Քոչարյանի գործով Վենետիկ ուղարկված դիմումի մասին է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ