20 08 2019

Հիմա էլ է Սերժը ձեր միակ փրկօղակը․ Աշոտյանը՝ իշխանությանը

Հիմա էլ է Սերժը ձեր միակ փրկօղակը․ Աշոտյանը՝ իշխանությանը

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Իշխանական հիմնական շեփորները՝ ընտանեկան թերթի գլխավորությամբ, դեսպան Մինասյանի հարցազրույցից ընկան քաոսի մեջ եւ խուճապահար սկսեցին հերքել Սերժ Սարգսյանի ձերբակալաության մասին կայացված քաղաքական որոշման լուրը:

Ակնհայտ էր, որ մեկ հարցազրույցից եւ մի քանի գրառումներից հետո իշխանական բուրգը երերաց: «Ամուլսար» օպերացիան մնաց առանց կողմնակի շեղող տեղեկատվական շոուների, ինչի հետեւանքները արդեն երկու օր է, ինչ տեսանելի են սոցիալական ցանցերում:

Ավաղ, ինչպես ասել եմ, սրանից լավ հոտ չի գալիս, եւ կանխատեսելի է, որ այդ առճակատումը չի սահմանափակվելու միայն համացանցով ու տեղափոխվելու է իրականություն՝ բախումներով, բռնությամբ եւ Աստված մի արասցե, արյամբ:

Հետեւելով, թե ինչ արագությամբ եւ սրությամբ են զարգանում իրադարձությունները Ամուլսարի հետ կապված՝ նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից: Դուք ձեր ստերով, ապիկարությամբ եւ նենգությամբ մշտապես ամեն ինչ տարել եք արյան: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն արդեն գնացել էր զոհոհության, եւ երկիրը չթաթախվեց իր սեփական քաղաքացիների արյան մեջ: Հիմա էլ է նա ձեր միակ փրկօղակը կանխելու համար հնարավոր բախումներն ու բռնությունը:

Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ