Zham.am-ը գրել է. «Նախ հիշեցնենք, թե որոնք էին Քոչարյանի հարցազրույցի հիմնական մեսիջները:
Մեսիջ առաջի
Իր հացազրույցում ՀՀ 2-րդ նախագահը նախ թվարկեց Հայաստանի առջև կանգնած բարդ և լրջագույն մարտահրավերները և հռետորական հարցադրում արեց. «... Հնարավո՞ր է լուծել դրանք` հենվելով պոպուլիզմի և կարգախոսային դատարկաբանության վրա: Միանշանակ` ոչ․ դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր... Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջբարդությունը...»:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցրած այս միտքը գործնականում կիսում են հանրության առողջ շրջանակների ճնշող մեշամասնությունը և նույնիսկ այսօրվա իշխանության մի զգալի մասը:
Երկրորդ մեսիջ
Այսօր արդեն երկրի քաղաքական դաշտում հասկացել են, որ Փաշինյանը այլևս անհույս է և ձևավորվել է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ: Այլ հարց է, որ այսօր դեռ չկա մեկ կենտրոն, որի շուրջ բոլորը պատրաստ են միավորվել: Եվ այստեղ էլ Քոչարյանը բավականին ճկուն համագործակցության մոդել է առաջարկում, երբ ձևավորվելիք մի քանի կենտրոններ վերը նշած բանաձևի շուրջ կարող են ընդանուր հայտարարի գալ:
Այս թեզը, եթե կյանքի կոչվի և դրան տրվի համակարգային հիմք, ապա երկրում կարող է լուրջ փոփոխությունների հնարավորություն առաջանալ:
Երրորդ մեսիջ
Քոչարյանի հարցազրույցում կարմիր թելով անցնում էր այն, որ ՀՀ 2-րդ նախագահն կանխատեսում է, որ իշխանափոխությունը Հայաստանում ավելի շուտ կարող է լինել, և այն կարող է և չհասնի հերթական ընտրություններին:
«... Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի …»,- իր խոսքում նշում է նա:
Իշխանական մեր աղբյուրներից մեկի փոխանցմամբ Ռոբերտ Քոչարյանի այս վերջին միտքը խիստ մտահոգել է Փաշինյանի շրջապատի զգալի մասին: Քանզի այստեղ էլ են տեսնում, որ Փաշինյանը չի կարողանում վերահսկել պետական ապարատի աշխատանքը: Պետական մեքենան փաստացի հայտնվել է անգործ վիճակի մեջ. ոչ մի լուրջ խնդիր ժամանակին իր լուծումը չի ստանում: Իսկ Փաշինյանը շատ հարցեր, այսպես ասաց, «ոտքի վրա է» որոշում` հիշեցնելով ժամանակին Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի ոճը: Ով իր այցելությունների ընթացքում ոտքի վրա անսպասելի որոշումներ էր կայացնում:
Փաշինյանի շրջապատի առավել լուրջ հատվածը քաջ գիտակցում է, որ «երկիրն այդպես չի կարելի կառավարել», բայց և միաժամանակ հասկանում է, որ Փաշինյանը չի կարող փոխվել. նա արդեն կայացած է իր պատկերացումներով, և այլև ունակ չի լինի լուրջ փոփոխության ենթարկվել:
Հենց այդ իսկ պատճառով էլ Փաշինյանի շրջապատի այս մասը մտահոգված է ՀՀ 2-րդ նախագահի այս կանխատեսումից:
Բայց պետք է նշել, որ Քոչարյանը ամենևին էլ չարությամբ չի լցված Փաշինյանի շրջապատի հանդեպ: Դեռ ավելին, նա հիմա էլ համարում է, որ նրանք ավելի շատ գերի են ընկել Փաշինյանի կապրիզների ձեռքը: Ավելին` Քոչարյանին երբեք բնորոշ չի եղել իշխանության գալուց հետո հիմնովին «մաքրումներ» անցկացնել հին իշխանության մեջ:
1998-ին, երբ նա եկավ իշխանության, փաստացի ով համաձայնվեց աշխատել իր հետ, նա էլ մնաց իր պաշտոնում: Եվ դա ճիշտ է, քանզի պետական համակարգում մեծ ցնցումներ անցկացնելը ոչ միայն ճիշտ չէ, այլև խիստ վտանգավոր է:
Սա է իրականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը