22 07 2019

Սրիկաների ու պարկեշտ մարդկանց տարբերությունը. Անդրանիկ Թևանյան

Սրիկաների ու պարկեշտ մարդկանց տարբերությունը. Անդրանիկ Թևանյան

 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մինչև 2018թ. մայիսը քաղաքական առումով մոդայիկ էր իշխանութան մեջ գտնվողներին դասել սատանաների շարքում, իսկ ընդդիմության մեջ գտնվողներին՝ հրեշտակների։

Նախորդ տարվա մայիսից հետո մոդան փոխվեց։ Համարվեց, որ իշխանության մեջ հայտնվածները հրեշտակներ են, իսկ հակառակ ճամբարում՝ սևեր, կամ այլ կերպ ասած՝ սատանաներ։

Իրականությունն այն է, որ և՛ մինչև 2018-ի մայիսը, և՛ 2018–ի մայիսից հետո երկու կողմերում էլ կային ու կան սրիկաներ և պարկեշտ մարդիկ։

Հեղափոխությունների առանձնահատկությունն այն է, որ իշխանության մեջ (հատկապես սկզբնական փուլում) սրիկաների, անգրագետների, անբանների քանակը գերազանցում է մինչև հեղափոխությունը իշխանության մեջ գտնվող այդ որակի մարդկանց քանակը։

Հիմա իշխանական վերնախավում կան սրիկաներ և պարկեշտ մարդիկ։ Ինչպե՞ս նրանց տարբերել։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է դիմել գրող Սերգեյ Դովլաթովի հայտնի բանաձևի օգնությանը։ Ըստ այդմ՝ այս իշխանության մեջ գտնվող պարկեշտ մարդիկ սրիկաներից տարբերվում են այն բանով, որ սրիկայություններ և կեղտոտ գործեր են անում առանց էնտուզիազմի ու ներքին բավարարվածության։

Այդ բանաձևը հիմք ընդունելով՝ կարող եք ինքներդ դասակարգել իշխանության մեջ գտնվող սրիկաներին ու պարկեշտ մարդկանց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ