04 07 2019

ԼՂ հիմնահարցը մնում է կարևորագույն գերխնդիր․ ՀՀ ԱԳՆ․ Արցախպրես

ԼՂ հիմնահարցը մնում է կարևորագույն գերխնդիր․ ՀՀ ԱԳՆ․ Արցախպրես

Մեր կարևորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

ԱՀ   նախագահի  հետ  հանդիպումից  հետո  այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝  նշելով, որ հարցը  վերաբերում  է  Լեռնային  Ղարաբաղի   բնակչության  անվտանգությանը: 

«Լեռնային   Ղարաբաղը  քաղաքական  միավոր  է, որն  ունի    բնակչության  կողմից  ընտրված   իր  իշխանությունները: Սեփականության   զգացումի   ամրապնդումը  բանակցային    խաղաղ   գործընթացի  կոնտեքստում   բոլորիս  համար   կարևոր   հարց  է:  Այդ  կոնտեքստի  շրջանակներում եմ  ես  այսօր  Արցախում:

Անհրաժեշտ  է, որ շարունակվի  երկխոսությունը  Լեռնային  Ղարաբաղի  իշխանությունների  հետ: Բանակցային   խաղաղ   գործընթացը   շարունակաբար   տեղի  է  ունենում, և   այդ  առումով  ՀՀ-ը, որպես  այդ  գործընթացի  մասնակից,  երբեք  չի  հապաղել   ու  չի  դանդարեցրել   բանակցային գործընթացը:  Լեռնային  Ղարաբաղի  հիմնահարցը  մեզ  համար    եղել  և  մնում  է    կարևորագույն  գերխնդիր: Լեռնային  Ղարաբաղի   բնակչության  էքզիստենցիալ   անվտանգությունից  է  բխում    ԼՂ  ստատուսի  հարցը: Արցախի 150  հազար  բնակիչները  ողջ  հայության  ինքնության պահապաններն  են»,-մասնավորապես  ասել է  Զ. Մնացականյանը: 

Նա  տեղեկացրել է նաև, որ  հուլիսի  5-ին, ինքը  հանդիպում է   ունենալու  նաև  ԱՀ  արտաքին  գործերի  նախարար  Մասիս  Մայիլյանի  հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ