«Եթե մենք կոնկրետ դեպքեր ունենք, ապա պետք է այդ կոնկրետ դատավորների հետքերով գնանք, ոչ թե մեկ-երկու դատավորի համար պարալիզացնենք ամբողջ դատական համակարգը: Հավանաբար իշխանության ամենաբարձր մակարդակում որոշ ներկայացուցիչներ իրենց համոզել են, որ հեղափոխության նպատակն ամբողջ պետական ապարատը քեզանով անելն է: Հիմա իրենց կարծիքով հեղափոխությունը դեռ չի սպառվել, և երբ դատախազությունն ու դատարանները իրենցով անեն, համալրեն իրենց հետ քայլած մարդկանցով, այդ ժամանակ նոր հեղափոխությունը կավարտվի»,- ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովին հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատրագամվորը նկատեց, որ քաղաքական ուժերի հարաբերակցությունը բացարձակապես չպետք է անդրադառնա դատական համակարգի անկախությա ն վրա:
«Մի պատգամավոր, ում վերջին պահին են երևի ասել, որ ինքը պետք է պատգամավոր աշխատի, ասում է, թե այսինչը վստահություն չի ներշնչում: Բայց սա ինչ սուբյեկտիվ մոտեցում է: Հիմա վաղն էլ կարող է ասի, քո հայացքը վստահություն չի ներշնչում: Այսպես վերաբերվել դատական համակարգին և անկնկալել անկախ դատական համակարգ, մեռելածին ցանկություն է: Ենթադրենք դատավորներին բոլորին մաքրազարդեցին, ո՞ւմ են բերելու, բա կադրային կոռուպցիան ի՞նչ է։ Ավելի վտանգավոր է կադրային կոռուպցիան։ Երբ այսօր գալիս են բարձրաստիճան պաշտոնների են թառում, իրենց մտածողության օրգանը երբևէ որևէ լուրջ ինֆորմացիայով չծանրաբեռնած մարդիկ, որոնք ընդամենը քայլել գիտեն, մեկ-մեկ էլ՝ վազել, մեկ-մեկ էլ՝ ճողոպրել, իրենց բերում և ասում են՝ դու վերջն ես։ Սա կործանման ամենակարճ ճանապարհներից մեկն է»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը