29 06 2019

Համանախագահները կողմերին կոչ են անում հավելյալ կոնկրետ ջանքեր գործադրել

Համանախագահները կողմերին կոչ են անում հավելյալ կոնկրետ ջանքեր գործադրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Վիեննա և Բրատիսլավա։ Նրանք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միրոսլավ Լայչակին ԼՂ հակամարտության տարածաշրջան վերջին այցի և Մնացականյան-Մամեդյարով՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներ են ներկայացրել։

Համանախագահները ողջունել են հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակումը՝ բարձր գնահատելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ջանքերը` ուղղված ձերբակալվածների նկատմամբ առաջին դրական քայլին աջակցելուն:

Համանախագահները հակամարտության կողմերին հորդորել են հավելյալ կոնկրետ հումանիտար ջանքեր գործադրել որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար։y

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ