21 06 2019

Վեթինգով զբաղվող մարմինը ԲԴԽ-ն կլինի. Լիլիթ Մակունց

Վեթինգով զբաղվող մարմինը ԲԴԽ-ն կլինի. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ամենայն հավանականությամբ, վեթինգ իրականացնող մարմինը լինելու է ԲԴԽ-ն:

Ըստ նրա` իրենք ակտիվորեն զբաղվում են վեթինգի գործընթացով` հասկանալու, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար. «Մանրամասները հիմա չեմ հրապարակի միայն մի բանի համար, որովհետև կարծում եմ՝ մինչև ամսվա վերջն այդ թեմայով հրապարակում կլինի, թե  ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգի իրականացումը, թե ինչպիսին է ճանապարհային քարտեզը»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների առաջարկներին ասաց. «ԼՀԿ-ի առանձին պատգամավորների հետ եղել են մասնավոր քննարկումներ և համաձայնեցում մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ երբ արդեն կունենանք փաստաթուղթ, որի վրա կարող ենք հիմնվել, ԼՀԿ-ն ունի նաև առաջարկներ, օրինակ` վեթինգի անցկացման չափանիշների հետ կապված: Դա ես` որպես խմբակցության ղեկավար, ուրախությամբ եմ ընդունել և պատրաստակամություն եմ հայտնել քննարկելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ