«Գուցե նրա համար, որ նա ֆրակցիայի հետ երկար հանդիպում է ունեցել, գուցե նրա համար, որ Վահե Գրիգորյանին մի մասը վաղուց երկար ժամանակ ճանաչում են և հնարավորություն ունեցել են նրա հետ այս կամ այն մտահոգիչ հարցի շուրջ զրուցել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին իմքայլականները քիչ հարցեր տվեցին:
Միրզոյանը չհերքեց, որ իշխանական ֆրակցիայում դրական վերաբերմունք կա Վահե Գրիգորյանի նկատմամբ. «Բայց ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել կամ փարիսեցիու տպավորություն թողնել: Գիտեք՝ «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ՝ թաքցնելու բան չկա»,- ասաց ԱԺ նախագահը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը