Դաշնակցության առաջարկն է եղել, որ հանդիպենք, քննարկենք այսօրվա տնտեսական իրավիճակը, քաղաքական իրավիճակը, Արցախի իրավիճակը և այլն,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ինչպես արդեն Yerevan.today-ը տեղեկացրել էր, նախօրեին տեղի էր ունեցել Բարգավաճ Հայաստան խմբակցության և Հայ հեղափոխական դաշնակցության հանդիպումը:
Անդրադառնալով այն հարցին, թե խմբակցությունն ինչպես է քվեարկելու Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր թեկնածությանը, Ծառուկյանը պատասխանեց, որ ինչպես նախորդ ընտրության ժամանակ, այս անգամ ևս խմբակցության անդամները կքվեարկեն ազատ որոշմամբ:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը