Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Երբ հայտարարվում է, որ ոչ մի «իզմ»-ի կողմնակից չեն, նշանակում է, որ ցանկացած «իզմ»-ի կրող կարող են լինել: Կախված «օրվա կուրսից» և ընթացիկ կոնյունկտուրայից:
Նշանակում է նաև, որ իրականում կա «իզմ»: Դա դատարկիզմն է: Իսկ ցանկացած դատարկիզմի ակունքում կոռուպցիոնիզմն է: Քանզի եթե ոչ մի գաղափար չկա, ապա մնում է փող աշխատելու գաղափարը:
Ի դեպ, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում տեղի ունեցած հեղափոխության առաջին ալիքի ներկայացուցիչները վերջում հանրության առաջ կանգնում են իրենց կոռուպցիոն «հմայքով»: Այդպես էր ֆրանսիական ժիրոնդիստների դեպքում, եկեղեցիները թալանած բոլշևիկների դեպքում, ելցինյան շրջանի «ժողովրդավարների» դեպքում, Սահակաշվիլու «վարդերի» հեղափոխության դեպքում, Յուշչենկոյի ու Տիմոշենկոյի ղեկավարած Ուկրաինայում, ՀՀՇ-ական Հայաստանում: «Թավշյա» տղաներն ու աղջիկները բացառություն չեն կազմելու: Անանուն բարերարների հատկացումները վկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը