11 06 2019

ԿԸՀ–ն ՏԻՄ ընտրություններից հետո վերահաշվարկի 1 դիմում է ստացել

ԿԸՀ–ն  ՏԻՄ ընտրություններից հետո վերահաշվարկի 1 դիմում է ստացել

2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի մեկ դիմում՝ Գորայք համայնքի  թիվ 34/3 տեղամասում  վերահաշվարկ իրականացնելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ լրատվական ծառայությունը։

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ևս 3 դիմում՝ տեղամասում քվեարկության կարգի վերաբերյալ:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ