ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
««Պատերազմ Երևանի և Արցախի միջև»․ Ահա այսպիսի վերնագրեր ունեն ադրբեջանական մամուլի հրապարակումները, որոնք, բնականաբար, նման առիթը, երբ Ազատության հրապարակում սպառնում են «ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, բաց չէին թողնելու:
Մի րոպե անգամ չկասկածեք, որ վաղվանից բոլոր միջազգային կառույցներում իրենց ելույթներում ազերիները գերագույն հաճույքով որոճալու են տեղի ունեցածը, ինչպես արդեն շատ օպերատիվ ձևով դա հասցրեց անել Haqqin. az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը