15 05 2019

Արցախի նախագահների անելիքների մասին խոսում է քրեական հեղինակության մանկլավիկը

Արցախի նախագահների անելիքների մասին խոսում է քրեական հեղինակության մանկլավիկը

Կարինե Մամիկոնյանը գրում է․«Քոչարյանի դատավարությունը Հայաստանում ջրի երես է բերում լիքը մարազմատիկ երևույթներ: Այդ երևույթներից մեկն այն է, որ Դոն Պիպոյի մանկլավիկներից մեկը (ըստ օդում կախված լուրերի՝ նա անգամ որոշ թանկարժեք նվերներ է ստացել իրենից), դատարանի առջև իրեն թույլ է տալիս հայտարարել, թե Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն ինչ իրավունք ունեն, ինչ իրավունք չունեն անելու: Խոսքը վերաբերում է նրան, որ Պիպոյի ստրուկն ասում է, թե Սահակյանն ու Ղուկասյանն իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքին գործերին և իրավունք չունեն միջնորդությամբ հանդես գալու և խնդրել փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Ուզում եմ հասկանալ՝ էս անթրաշ տղան ընդհանրապես Արցախի տեղը գիտի՞, նա երբևիցե Արցախում եղե՞լ է, նա ընդհանրապես պատկերացում ունի՞, թե ովքեր են Արցախի նախագահները, և թե ինչ ավանդ ունեն իրենք այն բանի մեջ, որ նա այսօր առոք-փառոք դատարանի դիմաց կանգնած է, և ինքն իրենից գոհ շատ կոնկրետ պատվեր է կատարում կոնկրետ շրջանակների համար:

Շատ ցավալի է, որ իմ կանխատեսումներն իրականություն են դառնում, և Քոչարյանի դեմ դատավարությունը իշխանությունները վերածում են հայաստանցի-ղարաբաղցի կոնֆլիկտի հրահրման համար... Ինչպես հայտնի հռետորը կասեր՝ սթափվե՛ք, գժուկնե՛ր:

Հասարակությունը և հայ ազգը պառակտելը պատերազմական վիճակում գտնվող երկրի համար ինքնասպանությանը մոտ մի բան է: Վաղը, մյուս օրը, եթե Արցախում նորից պատերազմ սկսվի, էս անթրաշ թրաշամանուկները ասելու են, թե դա՝ Արցախի ներքին գործն է, եկեք չխառնվենք. Արցախը դե ֆակտո անկախ պետություն է:

Այս ամենի գաղափարական հիմքերը տանում են դեպի Հայաստանում ստի, կեղծիքի, ընտրախախտումների, սահմանադրական կարգի տապալման, քաղաքական սպանությունների, հայ ու ղարաբաղցի տարանջատման կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև սրա հիմքն է հանդիսանում վերջերս Սասուն Միքայելյանի կողմից արված այն հայտարարությունը, որ հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան հաղթանակը Արցախյան գոյամարտում:

Նիկոլից հետո իշխանության եկած ցանկացած ուժ այս գաղափարները պետք է արմատախիլ անի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ