Top-News.am-ը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գնալով ավելի ու ավելի է կորցնում իրականության զգացումը, որի մասին են վկայում նրա արած հայտարարությունները և տված գնահատականները:
Անդրանիկ Քոչարյանը դասեր է տալիս, ավելին, նույնիսկ որոշում է, թե ով որ հարցի շուրջ կարող է կարծիք հայտնել, իսկ ով՝ ոչ: Մի խոսքով, մշատպես ոչ դրական կերպարի համարում ունեցող Անդրանիկ Քոչարյանը գնալով ավելի ու ավելի բացասական հերոսի է վերածվում:
Դեմքի արտահայտությունն էլ այնպիսին է, կարծես նա հայրենասիրության և ազնվության մարմնացումն է: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս պատգամավորի որդին՝ Լևոն Քոչարյանը Հայաստանի զինված ուժերում չի ծառայել:
Նա այս հարցին այդպես էլ չի պատասխանում, չնայած լրատվամիջոցների համառ ջանքներին: Իսկապես շատ հետաքրքիր ժամանակներ են, Անդրանիկ Քոչարյանը զբաղեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, դասեր է տալիս Արցախի պաշտպանության և ազատագրության հերոսներին, բայց որդին բանակում չի ծառայել, ավելին, նա հրաժարվում է այդ մասին բացատրություն տալ:
Մի երիտասարդի վերցրին և գործից դուրս շպրտեցին միայն նրա համար, որ դրոշը իբր լավ չէր դրված սենյակում, իսկ այդ դեպքում լռում է ոչ միայն Քոչարյան Անդրանիկը, այլ ԱԺ նախագահը, վարչապետը: Իսկ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչու բանակում չի ծառայել «հայրենասեր-հայրենասեր» խաղացող ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի որդին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը