30  05  2015

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա սառը հարաբերությունները հաղթահարվեցին.Թևան Պողոսյան



«ԵՄ-ն հավատարիմ մնաց ճկուն քաղաքականությանը և ամեն երկրի անհատական մոտեցումներին, հաշվի առնելով ՀՀ-ի խնդիրները, տրամադրվեց մանդատ՝  նոր բանակցություններ սկսելու»- այս մասին այսօր ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա հույս հայտնեց, որ մինչև 2015-ի ավարտը Հայաստանը կունենա նոր համապարփակ փաստաթուղթ: «Նոր փաստաթուղթը լինելու է, ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական՝ հաշվի առնելով բոլոր այս սահմանափակումները, որ ՀՀ-ն ունի ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում»-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ երկրորդ հաջողությունը վիզաների ազատականացման ծրագիրն է, որի համաձայն ՀՀ քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ մուտք գործել առանց վիզաների: Պատգամավորի խոսքով՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովից հետո դրական դաշտ է ստեղծվել, Եվրամիության համար ընկալելի է դառնում Հայաստանի վարած քաղաքականությունը: Անդրադաառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների լավացման հարցում ԵՏՄ-ի արձագանքին, Թևան Պողոսյանը մեջբերեց ՌԴ արտգործնախարարի խոսքը, համաձայն որի՝ իրենք դեմ չեն ԵՄ-ի բազմավեկտոր քաղաքականությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ