30 04 2019

Իմ երկրի նախագահը չի կարող հանցագործ ներկայացվել․ կարծիք․ Սպուտնիկ Արմենիա

Իմ երկրի նախագահը չի կարող հանցագործ ներկայացվել․ կարծիք․ Սպուտնիկ Արմենիա

Սա խորը հարված է պետականության հիմքերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին։

«Իմ երկրի նախագահը` անկախ նրանից առաջինն է, երկրորդը, թե գործողը, չի կարող ներկայացվել որպես օրինախախտ և որպես հանցագործ»,–ասել է Ղազինյանը։

Արթուր Ղազինյանի գնահատմամբ` սա խորը հարված է պետականության հիմքերին, որովհետև քաղաքացիների,  մարդկանց աչքերում պետությունը վերածել  պոտենցիալ հանցագործի`  դա վարկաբեկում, սննկացնում է պետության նշանակությունը քաղաքացիների մոտ։

Ղազինյանը ասում է` միգուցե եղել են սխալներ, որոնց համար կարելի էր պատասխան խնդրել, հաշվետվություն պահանջել, բայց դիմել նման կոշտ և ռադիկալ մեթոդների` այն է` քրեական հետապնդումն ու կալանքը` կառուցողական մոտեցում չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ