20  05  2015

Եվրահանձնաժողովը համաձայն է Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության ընդլայնմանը

Եվրահանձնաժողովը համաձայն է Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության ընդլայնմանը

Եվրամիության և նրա հետ կապերը խորացնել ձգտող երկրների հարաբերությունները չպետք է վնասեն Ռուսաստանի օրինական շահերին: Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ու թեպետ եվրոպացի գործընկերները վստահեցնում են, որ ի վնաս Ռուսաստանի շահերի «Արևելյան գործընկերություն»-ը չի զարգանա, սակայն ցանկալի կլիներ ասվածի գործնական ամրագրումը: Նա կոչ է արել հրաժարվել իրավիճակը «կամ, կամ»-ով ներկայացնելու փորձերից, որոնք անցանկալի արդյունքի կհասցնեն: Սերգեյ Լավրովը նման հայտարարություն արեց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման առաջարկին։ Եվրահանձնաժողովի պաշտոնյան նշել էր, թե ԵՏՄ անդամ դարձած այս երկու երկրների հետ հետագա հարաբերությունների խորացման շուրջ ուսուևմնասիրություններ են պետք: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի կողմից հավանության արժանացած՝ Հայաստանի հետ շրջանակային համաձայնությունը թեպետ քաղաքական ինտեգրման մասին համաձայնագրի պես շարունակական չի լինի, սակայն կնպաստի Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանն ու հզորացմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ