Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ Հանրապետություն՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, կառավարությունից հայտնեցին, որ այդ մասին տեղեկությունները կտարածեն վաղը. «Այցի հետ կապված մանրամասների վերաբերյալ պատշաճ կծանուցվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը