12  02  2019

Բոլոր ոլորտներում անկում է․ փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը. Շարմազանով

Բոլոր ոլորտներում անկում է․ փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ փետրվարի 12-ին ԱԺ-ի դատին Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության ներկայացվելիք հնգամյա ծրագրի նախագիծը, ի տարբերություն նախորդ ծրագրի, նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ:

«Հունիսին ներկայացրած ծրագրին տվել եմ բացասական գնահատակն եւ նշել եմ, որ դա ոչ թե ծրագիր է, այլ բաժակաճառերի եւ կենածների ժողովածու: Մեծ ցանկության դեպքում, Փաշինյանի ներկայացրած այս ծրագիրը դժվար է անվանել նույնիսկ կենացների ժողովածու: Այն ոչ այլ  ինչ է, քան Փաշինյանի ստերի եւ չիրականացրած խոստումների չիրականացման արձանագրումն է: Դատեք ինքներդ, իշխանության գալով, Փաշինյանը հայտարարում էր թռիչքային զարգացման մասին, իսկ այսօր մենք ունենք ոչ թե թռիքային զարգացում, այլ՝ անկում: Նա խոստանում էր աշխատատեղերի բացում, բայց այսօր գործարաններ են փակվում, իսկ հարյուրավոր մարդիկ գործազուրկ են եւ բռնել են արտագաղթի ճանապարհը: Նախարարությունները կրճատվում են, եւ աշխատողների մի մասն արդեն դարձել է գործազուրկ: Գործը հասել է նրան, որ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչներից մեկը ցինիկաբար նշում է, որ «աշխատատեղերը կրճատվում են, որպեսզի մարդիկ նոր աշխատատեղեր գտնեն»: Փաշինյանը խոստանում էր աղքատության կտրուկ նվազում, բայց այսօր մենք չունենք աղքատության կտրուկ նվազում, նա խոստանում էր ներդրումային բում, բայց այսօր մենք չունենք ներդրումների ավելացում, նունիսկ ներդրումները պակասել են: Բոլոր ոլորտներում Փաշինյանն արձանագրել է անկում: Կախադրական փայտիկն էլ չօգնեց: Փնտրվում է Փաշինյանի կախարդական փայտիկը»,-նշեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չի լինելու քաղաքական հետապնդում, բայց անցյալ շաբաթ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանում կա քաղաքական բանտարկյալ, և դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է:

«Սա անթույլատրելի է: Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ միավորվում են պանթուրքիզմի եւ հահակայկականության գաղափարի շուրջ, մեր նոր իշխանությունը ձերբակալում է Արցախի հերոսներին: Փաշինյանը, մի կողմ դնելով օրենքներն ու սահամանադրական նորմերը, միանձնյա է որոշում հայկական զորախումը Սիրիա պետք է գնա,թե՝ ոչ: Նա առանց ԱԺ վավերացման Սիրիա զորախումբ է ուղարկում: Իսկ երբ հարցնում ես՝ ինչ հիմքով է դա արվել, այդ ժամանակ ավելի լավ է կառավարության ներկայացուցիչները լռեն, ինչ-որ մեկը բանավոր պայմանավորվածության մասին է խոսում, մեկը՝ ինչ-որ փաստաթղթի մասին, որը որեւէ կապ չունի ռազմաքաղաքական համագործակցության մասին… Բա ո՞ր է ԱԺ-ն, բա այդ 132 պատգամավորներն ինչի՞ են ընտրվել, եթե չեն իրականացնում իրենց սահմանադրական լիազորությունները: Ո՞ւր եք, տղաներ: Ընտրվել եք, որ գաք նստեք աթոռներին ուրախանա՞ք: Իշխանությունը բեռ է: Վերցրեք այդ բեռը, ծառայեք պետությանը: Նախկին լրագրող Փաշինյանը, որը միշտ խոսել է հրապարակայնության կարեւորության մասին, նրա իշխանության օրոք  մենք ամիս ու կես հետո նոր իմանում ենք, որ զինվոր է սպանվել: Ինչո՞ւ եք թաքցրել այդ սպանությունը եւ քաղաքական շրջանակներից, եւ ժողովրդից: Մենք ուզում ենք իմանալ՝ Փաշինյանը տեղեկացված է եղել ու հրահանգել է չասել, որպեսզի ստվեր չգցի Դուշանբեի վերելակային պայմանավորվածության վրա, թե՝ ինքը տեղեկացված չի եղել»,- ասաց Շարմազանովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ