01 02 2019

Քաղաքապետարանում պարգևավճարների ֆոնդը եղել է 112 մլն դրամ

Քաղաքապետարանում պարգևավճարների ֆոնդը եղել է 112 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած պարգևավճարների ցանկը, թե ով որքան է վարձատրվել որպես 13-րդ աշխատավարձ, և որքան պարգևավճար է ստացել։ Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանն իր աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալու համար ծախսել է 102 մլն 927 հազար դրամ, իսկ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը եղել է 111 մլն 898 հազար 560 դրամ։

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ստացել է 478 000 հազար դրամ՝ որպես 13-րդ աշխատավարձ, և նույնչափ պարգևավճար։ Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան ստացել է 443 000 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և նույնչափ պարգևավճար։ Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նույնպես ստացել է 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ստացել է 443 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 859 հազար 600 հարյուր դրամ պարգևավճար։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։

Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ամենաբարձր պարգևավճար ստացողներից է։ Նա ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 2 մլն 222 հազար 200 դրամ պարգևավճար։

Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 944 հազար 600 դրամ պարգևավճար։

Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 666 հազար 670 դրամ պարգևավճար։

Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 375 հազար դրամ պարգևավճար։

Պարգևավճարների ամբողջական ցանկը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ