18 12 2018

Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան

Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան

Նիկոլ Փաշինյանի հայտրարությունները, ՀՔԾ պետի և ԱԱԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսումը փաստում են, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Մայրապետյանի նկատմամաբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստոնջյանը:

«Կալանքը պետք է լինի բացառիկ միջոց։ Տվյալ պարագայում տեսնելով, թե ովեքեր են կալանքի տակ, մենք կարող ենք գնահատել, որ բացառիկ միջոց չի եղել։ Այս մարդիկ ապօրինի են գտնվում նախնական կալանքի տակ։ Մենք շուտով ականատես կլինենք ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը և շատ եմ ցավում, որ դիմումի մեջ ներառված կլինի «հեղափոխության առաջնորդի» հայտարարությունները։ Գաղտնալսված խոսակցությունները մատնացույց են անում, որ այս մարդկանց նկատմամբ տեղի են ունենում քաղաքական հետապնդում»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց․ «Նիկոլ Փեաշինյանը դավաճան է։ Այսպես կոչված, հեղափոխական շարժումն իրականություն դարձավ հողերը հանձնելու ճանապարհով ղարաբաղյան հիմնահարցի լուծման և 7 մլրդ արտաքին պարտքով տնտեսական ծանրագույն վիճակի ֆոնին: Սա բերեց իշխանափոխության անհրաժեշտության՝ դավաճանական գծի շարունակման նպատակով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ