27  04  2015

Հայաստանն ու Եվրամիությունը հետագա համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել

Հայաստանն ու Եվրամիությունը հետագա համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել

Ապրիլի 27-ին Երևանում՝ Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Համագործակցությունը կշարունակվի բոլոր այն ուղղություններով, որոնք չեն հակասում ինտեգրացիոն այլ գործընթացների շրջանակներում Երևանի ստանձնած պարտավորություններին: Բելգիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրներից յուրաքանչյուրն իր ներուժի, ինչպես և արդեն գրանցած հաջողության հիման վրա կարողանա ավելի առաջ գնալ: Նա ընդգծել է՝ ԵՄ հետ պայմանագրի ստորագրումը չի նշանակում՝ այլ երկրների հետ պայմանագրեր չունենալ: ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Թուրքիայում տիրող վիճակին: Նալբանդյանը նկատել է, թե այդ երկիրը բոլորին քննադատում է նրա համար, որ միջազգային հանրությունը խոսում է իր համար անհասկանալի լեզվով: Արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, թե թուրքական կողմը մտածելու բան ունի: Դիդիե Ռեյնդերսը հիշեցրել է՝ Բելգիան երկար տարիներ կոչ է անում Թուրքիային ու Հայաստանին համատեղ աշխատանքներ տանել: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն այդ ուղղությամբ քննարկումներ է նախաձեռնել: «Բելգիան միջոցառումներ է նախաձեռնում, որպեսզի համապատասխան գիտակցություն ձևավորվի: Կարծում եմ՝ պետք է միջազգային համաժողովներ կազմակերպել, տարբեր իրավիճակների վերաբերյալ տարբեր մոտեցումներն ու տեսակետները մոտեցնել»,-նշել է նա: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Էդուարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ ապրիլի 29-ին հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նա վերահաստատել է հայկական կողմի՝ ԼՂ խնդրի խաղաղ՝ բանակցային կարգավորման մոտեցումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ