24 04 2015

Երեկոյան սպառնում է, կեսօրին՝ ողբում. Էրդողանը ուղերձ է հղել

Երեկոյան սպառնում է, կեսօրին՝ ողբում. Էրդողանը ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է «խոստացված» ուղերձը: Հիշատակելով անցյալում հայերի հետ տեղի ունեցած ցավալի իրողությունը՝ Էրդողանը նշել է. «Ընդունում և կիսում ենք հայ հասարակության` անցյալում կրած ցավալի իրադարձությունների վիշտը»: Էրդողանն ընդգծել է, որ այսօր հայ քաղաքացիների համար հատուկ օր է, ապա ցավակցական խոսք է ուղղել «Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված» թուրքաբնակ բոլոր հայերին, նրանց երեխաներին ու թոռներին: «Պարզապես իմացեք, որ աշխարհի բոլոր անկյուններում բնակվող օսմանյան հայերի թոռների առջև մինչև վերջ բաց են մեր սրտերի դռները»,- նշել է նա: Էրդողանը չի մոռացել հայտարարել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տուժել են Օսմանյան կայսրության տարածքում բնակվող բոլոր ազգերը: Նշենք, որ Թուրքիայի նախագահի ուղերձն ընթերցվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլի Մարիամ Աստվածածին եկեղեցում Աթեշյանի մատուցած պատարագի ժամանակ: Այն ընթերցել է վանահայր Թաթուլ Անուշյանը:

Նշենք նաև, որ ապրիլի 23-ին արած հայտարարության մեջ Թուրքիայի նախագահը նշում էր, թե հայերն իրենք են սպանել թուրքերին, ինչպես նաև խոստանում էր արտաքսել Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, որոնց թիվը ելույթից-ելույթ մեծացնում է և արդեն «հասցրել է» 100 հազարի:

 

Թեմայի մասին մանրամասն տես նաեվ`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ