01 12 2018

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը․ Շարմազանով

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը․ Շարմազանով

Ալավերդու պղնձաձուլարանի փակումն այն վառ օրինակն է, թե ինչ է արել և ինչ է անում Հայաստանի տնտեսության հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովը։

«Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը: Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձեւ զարգացում չկա, այլեւ եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան:

Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը: Փաշինյանը շարունակում է խաբել: Չենք լռելու և չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն: Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկանց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքականությունը: Որքան ուզում են հայհոյեն և ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ և քաղաքական ուժեր մեր երկրում դեռևս կան: Չենք լռելու»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ