Նոր իշխանությունները այնքան են տարված այս խնդրով, որ պատրաստ են ներել դատավորների, դատախազների նախկին ապօրինությունները, ավելին՝ պատրաստ են անգամ մեդալներ տալ նրանց, միայն թե Քոչարյանին կալանավորելու որոշում կայացվի, գրում է Politik.am-ը։ Ու այս ֆոնին պատահական չէր «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարի պարգևատրումը «Մխիթար Գոշ» մեդալով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:
Հետաքրքիր է, որ դեռևս 2004 թվակաին Քոչարյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանում: Այդ երկրի Գլխավոր դատախազությանը կից քննչական խումբը ՀՀ նախագահին մեղադրանք էր առաջադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականւթյան դեմ իրականացրած հանցագործության համար: Սա կարելի է համարել Ադրբեջանի սահմանադրական կարգի տապալում, քանի որ այդ երկրի տարածքային ամբողջականությունը երաշխվորված է սահմնադրությամբ: Ադրբեջանում Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործի քննչական խմբի ղեկավարն էր Մահմեդ Կաբբարովը:
Հ.Գ. Հետաքրքիր է՝ Ալիևը չի՞ ցանկանում Կաբարովին պարգևատրել մեդալով՝ հեյրենիքին մատուցած ծառայությունների համար:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Politik.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը