29 11 2018

Մենք միմյանց ատելու ենք․ դա է լինելու Նիկոլի գլխավոր ռեսուրսը․ կարծիք

Մենք միմյանց ատելու ենք․ դա է լինելու Նիկոլի գլխավոր ռեսուրսը․ կարծիք

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու: Մի մասին Նիկոլն է թշնամի հայտարարելու, մի մասը` Նիկոլին: Մեզ բաժանել են սևերի ու սպիտակների, հետո կբաժանեն հայաստանցիների ու ղարաբաղցիների, հետո երևանցիբերի ու իջևանցիների, ծառայածների ու չծառայածների, հարուստների ու աղքատների, սևահերների ու սպիտակամաշկների, սովորելու ժամանակ կոշիկ ունեցածների ու չունեցածների … ու սա անվերջ է լինելու` պերմանենտ:

Մենք անընդհատ նման վիճաբանությունների մեջ ենք լինելու ու բաժանարար գծերը մեզ տրոհելու են մինչև վերջին մոլեկուլը: Մենք միմյանց ատելու ենք: Դա է լինելու Նիկոլի գլխավոր ու անսպառ ռեսուրսը: Դա էր նրա հաջողության գաղտնիքը:

Ինձ այլ բան է հետաքրքրում, ՔՊ-ում հավաքված մարդիկ շուտով լինելու են անկախ ու օրենքով պաշտպանված, նրանք ինչ սկզբունքներով են առաջնորդվելու` երկրի շահերով, թե Նիկոլի տրամադրության փոփոխություններով: Արդյոք կվերածվեն սուբյեկտների, որոնք ունեն ինքնուրուն կարծիք, թե դրանք ներս են գցելու ասֆալտի վրա չպառկելու համար: Երկրորդ տարբերակի դեպքում իրենք պատասխանատվություն են կրելու այն ամենի համար, ինչն արդեն ուրվագծվում է:

Արդեն պարզ է, օրենք Հայաստանում չի գործելու, արդեն իսկ չի գործում: Մեզ մնում է բանականությունը, որպես վերջին հնարավոր կարգավորող գործոն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ