15 11 2018

Ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը պատժում Նիկոլ Փաշինյանին



Ի՞նչ է կատարվում ՀԱՊԿ-ում, կարո՞ղ է Հայաստանը գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանել, մինչև կանոնադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, որո՞նք են արտաքին քաղաքական դաշտում նոր իշխանության առաջնհերթությունները, ինչպիսի՞ սխալներ է թույլ տալիս, ի՞նչ ունենք ղարաբաղյան ճակատում։ Այս հարցերի շուրջ էր մեր զրույցը քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի հետ։

Ռուբեն Հակոբյանի խոսքով, միանշանակ չէ, որ Հայաստանը պնդում է գլխավոր քարտուղարի հարցում իր թեկնածուի շուրջ, Ռուսաստանը՝ պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելու։ Բայց հստակ է, որ Բելառուսն ու Ղազախստանն իրենցն են պնդում։ Հարց է՝ Ռուսաստանը կստարի՞ Հայաստանին՝ հաշվի առնելով, որ անակնկալի է իրեն բերել այս թնջուկը կազմակերպելով։

«Այստեղ ոչ այնքան կարևոր է, թե ով է լինելու գլխավոր քարտուղարը, այլ երևույթն ինքը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ շեշտելով, որ կանոնադրությամբ պաշտոնը ռոտացիոն սկզբունքով Հայաստանինն է, բայց այդ երկրները Խաչատուրովի հետ կապված հայտնի դեպքից հետո ուզում են զրկել Հայաստանին իր իրավունքն իրացնելուց։

Արտաքին քաղաքականության մեջ, ըստ քաղաքագետի, այլ ձախողումներ ևս ունեցել ենք, բայց դիվանագիտական հարթության վրա գլխավոր ձախողումը սա էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ