06 11 2018

Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն. Արմեն Աշոտյան

Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն. Արմեն Աշոտյան

Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Դնում եմ մի կողմ, որ մեր հասարակության մեջ վերջին ամիսներին բույն դրած Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն։

Անտեսում եմ Սերժ Սարգսյանից մշտապես կաշկանդվող, իսկ այսօր նրա հետևից վայրահաչող Ալիևի հանդգնությունը։

Բայց, պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները, հերիք հրճվեք գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ։

Արդեն պարզ է, որ ձեզ պարզապես արտահերթ ընտրությունները անցկացնելիւ ժամանակ են տվել ու կոմֆորտ պայմաններ ստեղծել։

Մտածեք, ի՞նչ եք անելու հետո, երբ ստանաք ձայների մեծամասնությունը։ Ինչպե՞ս եք շարունակելու բանակցությունները, ո՞նց եք վերականգնելու երկրի քաղաքական դիմադրողականությունը։

Ալիևը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունը իրեն պետք է պարտադրել»,- մասնավորապես գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ