09 10 2018

Պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Շարմազանովը՝ Ասադովին

Պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Շարմազանովը՝ Ասադովին

Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների 20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի և Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին:

Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ադրբեջանցի իմ գործընկերը խոսեց խնդրի խաղաղ կարգավորման մասին: Պարոն Ասադով, եթե դուք իրո՞ք ուզում եք լուծել խնդիրը, ապա նախևառաջ պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ