28 09 2018

Լռության օրը հակաքարոզչություն եղե՞լ է․ ԿԸՀ-ն կորոշի

Լռության օրը հակաքարոզչություն եղե՞լ է․ ԿԸՀ-ն կորոշի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը: Քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 29–ին։

ԲՀԿ–ն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և պահանջել վարույթ հարուցել այն բանի համար, որ «Անկախ դիտորդը» սեպտեմբերի 22–ին՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը, որը լռության օր է, ասուլիս է հրավիրել և հակաքարոզչություն իրականացրել՝ խախտելով օրենքը։

Հանձնաժողովի նիստում քննարկումը տևեց մոտ 2 ժամ։ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ դա քարոզչություն չի եղել, պարզապես տեղեկատվություն են իրենք տրամադրել։  Իոաննիսյանը նշեց, որ եթե վարչական դատարանն իրեն նույնիսկ տուգանի՝ համարելով ասուլիսին հնչեցրած մտքերը հակաքարոզչություն, ապա միևնույն է՝ մյուս անգամ էլ ինքը գաղտնի չի պահի հանրությունից, եթե նման ահազանգեր լինեն: Ասուլիսին մասնակցած անձինք գնահատականներ էին հնչեցրել այն մասին, թե բազմաթիվ ահազանգել են ստացել, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, թեև դրանք չի ապացուցվել, բացի այդ նշվել է, որ ֆլեշմոբի մասնակիցներին գումար է բաժանվել։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշեց նիստը շարունակել վաղը ժամը 15։00–ին, որպեսզի հանձնաժողովի անդամները կարողանան ի մի բերել ելույթները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ