27 08 2018

Արևշատի ղեկավարին խնդրել են պատից հեռացնել վարչապետի լուսանկարը

Արևշատի ղեկավարին խնդրել են պատից հեռացնել վարչապետի լուսանկարը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խոսել է Արևշատ համայնքի ղեկավարի հետ և խնդրել պատից հեռացնել վարչապետի լուսանկարը։

«Հենց նոր խոսեցի Արևշատ համայնքի ղեկավարի հետ և խնդրեցի պատից հեռացնել վարչապետի լուսանկարը։ Մեր քաղաքական թիմի համար անընդունելի են հին Հայաստանում գործած արատավոր ավանդույթները։ ՀՀ պաշտոնյաների աշխատասենյակներում պատից կարող է կախված լինել միայն ՀՀ զինանշանը»,-գրել է նա: 

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էլ, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ շատ վատ է վարչապետը վերաբերվում դրան: «Վարչապետը երբևէ ոչ խրախուսել է, ոչ էլ պահանջել, որ իր նկարները կպցված լինեն որևէ պետական հաստատությունում, առավել ևս՝ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատասենյակի պատերին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ