28  06  2018

Սուրեն Պապիկյան. ՀՀԿ-ական քաղաքապետերից ազատվելու խնդիր չունենք, բայց...

Սուրեն Պապիկյան. ՀՀԿ-ական քաղաքապետերից ազատվելու խնդիր չունենք, բայց...

Հարցին, թե ինչու են միայն երիտասարդներ նշանակվում ՏԻՄ ղեկավար, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց. «Մենք ուզում ենք օրենքի երկիր ունենալ, և երիտասարդը, ով պատրաստված է, պետք է այս միջավայրում ինքնադրսևորման հնարավորություն ունենա:

Մեր կուսակիցները երիտասարդ են, միջին տարիքը 30-ի սահմաններում: Բացի այդ, ի՞նչ փորձի մասին է խոսքը: Այն փորձը, որ նախկին պաշտոնյաներն ունեցել են, մեզ այդ փորձը պետք չէ»:

Ինչ վերաբերում է տարբեր համայնքների ղեկավարներին ներկայացվող հրաժարականի պահանջներին, նախարար Պապիկյանն ասաց. «Հանրապետական քաղաքապետերից ազատվելու խնդիր չունենք, մեր օրակարգում նման հարց դրված չէ: Բայց եթե տվյալ քաղաքի կամ գյուղի բնակիչները ցանկություն չունեն, որ իրենց ղեկավարի տեղական ինքնակառավարման մարմնի այդ ղեկավարը, ապա պետք է հաշվի նստեն համայնքի բնակչի հետ, որովհետև Հայաստանում այլևս գերակա օրենքը քաղաքացու կամքը հարգելն է»:

Պապիկյանն ասաց, թե գործադիրն այդ գործընթացին չի միջամտում:

Հիշեցնենք, որ հրաժարական են տվել Արմավիրի, Հրազդանի, Էջմիածնի քաղաքապետերը և մի շարք գյուղապետեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ